Լրահոս

23.03.2011 11:20


Ռիչարդ Կիրակոսյանը այլևս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չէ՞

Ռիչարդ Կիրակոսյանը այլևս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չէ՞

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հրաժարական է տվել և  այսուհետև աշխատելու է Կովկասյան ինստիտուտում։

«7օր»–ը ՌԱՀՀԿ լրատվական ծառայությունից ճշտել է, որ Ռիչարդ Կիրակոսյանն իր դիմումի համաձայն ապրիլի 1–ից այլևս ՌԱՀՀԿ–ում չի աշխատելու ։

Թե ի՞նչն է հեռանալու պատճառը, և արդյոք նա աշխատելո՞ւ է Կովկասյան ինստիտուտի  Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի (RSC) ղեկավարի պաշտոնում, ՌԱՀՀԿ մամուլի ծառայությունից  պատասխանեցին, թե տեղյակ չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը