Լյուդմիլա Սարգսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին չեմ մոտեցել, որովհետև պայքարի այդ ձևը անարդյունավետ եմ համարում»
Սոցիալ դեմոկրատ հանչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե շատ նորմալ է վերաբերվում Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի չմոտենալուն և նրա այն պարզաբանումներին, թե այդ քայլը հակասում իր քրիստոնեկան սկզբունքերին։
–Դա նրա վերաբերմունքն է։ Մեզնից ամեն մեկն ունի իր կարծքը այդ հարցի նկատմամբ, իսկ նրա կարծիքը չեմ ուզում քննարկել,–ասել է նա։
Լյուդմիլա Սարգսյանը նշել է, թե ինքն էլ չի մոտեցել` իր զորակցությունը հայտնելու Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ պայքարի այդ ձևը համարում է անարդյունավետ։
–Ես գտնում եմ, որ այս պայքարը, որն ուղղված է իշխանությունը բռնազավթած մարդկանց նկատմամբ ու շուրջ 3 տարի է` տարվում է և՛ Հնչակյան կուսակցության, և՛ ՀԱԿ–ի անդամ 18 կուսակցությունների կողմից, իրական պայքարը այնտեղ է մղվում։ Այստեղ է, որ մենք չենք համակերպվում այն մտքի հետ, որ ընտրությունները կեղծված են, և Սերժ Սարգսյանը լգեիտիմ չէ։ Մենք երեք տարի շարունակ պայքարել ենք այդ երևույթների դեմ, Հայաստանում սահմանադրական կարգի վերականգման համար, և այսօր ուղղակի հացադուլի նստելը ես չեմ համարում արդյունավետ պայքար։ Պետք էր ի սկզբանե հասկանալ, որ լեգիտիմության դեֆիցիտը ուր է հասցնելու մեր երկիրը։ Ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանին դա հարմար էր, հիմա հարմար չէ։ Մենք չենք հարմարվում, մենք սկզբունքներով ենք առաջնորդվում՝ այն, ինչ մենք դրել ենք 2008թ. և գնում ենք այդ ճանապարհով ու միանշանակ արդյնունքի ենք հասնելու։ Ես չեմ ընդունում քաղքական ուժերի այն պահվածքը, որ կարելի է այսպես մոտենալ հարցին, հետո՝ մեկ այլ կերպ, իսկ դա արդեն առնչվում է կոնկրետ իրենց հետ,–նշել է նա։
Այն հարցին, թե շատերն են հացադուլը համարում անարդյունավետ պայքարի միջոց, բայց գոնե բարևում և զորակցում են Րաֆֆի Հովհաննիսյանին, ի՞նչն է պատճառը, որ անգամ զորակցել չի ցանկանում նրան, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է, թե չի կարծում, որ իր ողջունելով և չողջունելով ինչ–որ բան է փոխվելու, և ինքը չի կարող զորակցել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ մոտեցմանը։
Հարցին, թե իր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ ինքը ՀԱԿ–ից դուրս ցանկացած պայքար անարդյունավետ է համարում, ՍԴՀԿ ատենապետը պատասխանել է.
–Իհարկե՝ ոչ։ Ես այդպես չեմ մտածում։ Պարազապես կարծում եմ, որ ռեժիմների դեմ պայքարում քաղաքական ուժերը պետք է կարողանան միավորվել։ Արդեն 18 կուսակցություն միավորվել են։ ՀԱԿ–ն ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որ իշխանությունների ոտնձգություններին դիմակայել է։ Կարծում եմ, որ դուք ինքներդ եք նկատում վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությունների արձագանքները մեր պահանջներին։ Հետաևաբար, կա միավորված ընդդիմություն, եթե կան առանձին քաղաքական ուժեր, որ արդարորեն հետապնդում են այդ նույն նպատակները, այլ ոչ թե միայն հայտարարում են, ապա պետք է միանան մեծամասնությանը, և ոչ թե ՀԱԿ–ը իր 18 կուսակցություններով մեկ առանձին քաղաքական ուժի միանա։ Էլի խնդիր չեմ տեսնում՝ կարող է և չմիանալ և զուգահեռ պայքար տանել մեր հետ համաձայնեցված։ Բայց չկա ո՛չ նա, ո՛չ նա։ Հետևաբար կարող եմ եզրակացնել, որ մենք տարբեր նպատականեր ենք հետապնդում։

7or.am