Աշխարհ

07.05.2020 14:58


Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար

Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար

Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել էՖրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին: Նա տեղեկացրել է, որ մայիսի 11-ին իրավապահները վերահսկելու են գործընթացը և հետևելու են, որ ուղևորները դիմակով լինեն: Խիստ վերահսկողություն է լինելու երկաթուղային կայարաններում ու մետրոյում:

Նշվում է, որ առաջին օրը ուղևորներին անվճար տրամադրվելու են պաշտպանիչ միջոցներ: Դրա համար գնվել է 9.5 մլն մեկանգամյա օգտագործման դիմակներ: Առայժմ գործատուի կողմից տրված թերթիկի բացակայության պարագայում տուգանքներ չեն լինի:

Այս խորագրի վերջին նյութերը