Հնդկաստանում գործարանում գազի արտահոսքից տուժել են հազարավոր մարդիկ
Հնդկաստանում քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով 10 մարդ մահացել է, ավելի քան 5 հազարը տուժել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:00-ին:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ բազմաթիվ տուժածներ կորցրել են գիտակցությունը, շատերի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, որոշների մոտ աչքերի բորբոքում, մաշկի վրա ցան է նկատվել:
Նշվում է, որ մահացածների թվում կա երկու տարեց և մեկ 8-ամյա երեխա:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իրականացվում է տեղի բնակիչների տարհանում: