Սոս Գիմիշյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մոտենալու բան չուներ»
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմ պահելու վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը «շատ լավ» է գնահատում և կարծում է, որ դա ճիշտ հայտարարություն էր.
–Կարծում եմ, որ ինքը մոտենալու բան չուներ։ Ես նրան չեմ մոտեցել, չեմ մոտենալու և կարծում եմ, որ ինքն էլ մոտենալու բան չուներ, որովհետև անհասկանալի է՝ Րաֆֆի Հովհաննիյանն ինչ է ուզում։ Մոտենում եմ, որ ի՞նչ ասեմ, նախագահը մոտենար նրան՝ ի՞նչ ասեր։ Ինչի՞ն ենք կողմ, ի՞նչն ենք ողջունում։ Նրա պահանջը ո՞րն է։ Եթե չենք հասկանում՝ ի՞նչ է պահանջում, ինչի՞ համար մոտենամ, ձևակա՞ն։
«7օր»–ի հարցին՝ «Բոլոր նրանք, ովքեր մոտեցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ի՞նչ է, հակասե՞լ են քրիստոնեության սկզբունքներին», Ս. Գիմիշյանը պատասխանել է, թե այդպես չի կարծում, և ամեն մարդու իրավունքն է՝ որոշում կայացնել ու քայլ անել։
–Ես բացարձակապես չեմ հասկանում իր արած քայլը և դրանից ելնելով էլ չեմ գտնում, որ գնալու և ինչ–որ ասելու բան ունեմ իրեն,– ընդգծել է Սոս Գիմիշյանը և նշել, որ ինքը քաղաքական նկատառումներից ելնելով է ասում և ոչ թե քրիստոնեական սկզբունքներից։
Այդուհանդերձ, նա նշել է, թե ինքը «բացարձակապես տոլերանտ, հանգիստ ու անտարբեր է» Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի նկատմամբ.
–Դա իր ընտրած ճանապարհն է, հաջողություն եմ մաղթում իր ընտրած ճանապարհում։ Այստեղ բացարձակապես խնդիր չեմ տեսնում։
Հիշեցնենք, որ մարտի 22–ին Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիմության կողմից շրջանառվող տեղեկությունները, թե ինքը հացադուլ իրականացնելով՝ քաղաքական որոշակի պահանջներ չի ներկայացրել, վկայում են այն մասին, որ պարզապես չեն կարդացել կամ չեն ուզել կարդալ և իմանալ ազատության ծոմապահություն իրականացնելուց առաջ հնչեցրած իր ելույթները։
Նա ավելի մատչելի ձևով ներկայացրել է այն, ինչ ակնկալում են ինքը և առաջին հերթին՝ ժողովուրդը։

7or.am