Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կովկթելիսհետևելհիգիենայիկանոններին։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետևանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։
«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը«7օր»–ի հետ զրույցում ասել է, որ սա նմանօրինակ հյատարարությունների առաջին դեպքը չէ.
–Եթե այդպիսի բան է հայտարարել վարչապետը, միգուցե մի տեղ կարդացել է կամ խորհուրդ են տվել այդպիսի բան ասել։Միգուցե իր աշխատակիցները, «լուրջ մասնագետներն» են խորհուրդ տվել։ Կարծեմ թե Հրանտ Բագրատյանն էլ էր ժամանակին կովերի մասին խորհուրդ տալիս։
Հ. Բերբերյանն ասել է, թե մնում է զարմացած.
–Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Արդեն մեկ տարի է, ասում եմ, որ պատահական մարդիկ գյուղատնտեսության բնագավառում գործ չունեն։ Բնական է՝ վարչապետը գյուղատնտեսության մասնագետ չէ և կարող է ոչ ստույգ արտահայտվել։ Եվ ընդհնարապես, բոլոր բնագավառներում մեր դժբախտությունը նրանում է, որ մարդիկ իրենց մասնագիտական ունակություններին լավ չեն տիրապետում։
Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահն ավելացրել է նաև, որ որքան էլ կթելուց առաջ կովի կուրծքը տաք ջրով լվանան, միևնույն է, օրինակ տուբերկուլյոզ, բրուցելյոզ հիվանդությունների մանրէները կներփանցեն կաթի մեջ։
–Ուզում եք ֆրանսիական ադեկոլոնով մաքրեք, միևնույն է չի օգնելու,–պնդել է Հ. Բերբերյանը։
Վարչապետն ու կովի պտուկները
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետևանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։
«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ սա նմանօրինակ հյատարարությունների առաջին դեպքը չէ.
–Եթե այդպիսի բան է հայտարարել վարչապետը, միգուցե մի տեղ կարդացել է կամ խորհուրդ են տվել այդպիսի բան ասել։ Միգուցե իր աշխատակիցները, «լուրջ մասնագետներն» են խորհուրդ տվել։ Կարծեմ թե Հրանտ Բագրատյանն էլ էր ժամանակին կովերի մասին խորհուրդ տալիս։

7or.am