Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է հայկական հիմնադրամների միության գլխավոր քարտուղար Հարություն Շանլըն
Մայիսի 6-ի երեկոյան Թուրքիայի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Թուրքիայի հայկական հիմնադրամների գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավարՀարություն Շանլըն: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի համայնքային հիմնադրամների թվիթերյան էջը:
«Հայկական հիմնադրամների միության գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն, որը արդեն երկար ժամանակ է, ինչ բուժվում էր կորոնավիրուսից, մահացել է: Մենք թևաթափ եղանք՜ լսելով մեր ընկեր Հարություն Շանլըի մահվան բոթը: Մեր ցավակցություններն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հայկական համայնքին»,-ասված է գրառման մեջ:
Հարություն Շանլըն Թուրքիայի հայկական համայնքի երևելի դեմքերից էր, նա ընդամենը 56 տարեկան էր:
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է հայկական հիմնադրամների միության գլխավոր քարտուղար Հարություն Շանլըն
Մայիսի 6-ի երեկոյան Թուրքիայի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Թուրքիայի հայկական հիմնադրամների գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի համայնքային հիմնադրամների թվիթերյան էջը: