Լրահոս

23.03.2011 10:49


Կոալիցիոն զինված ուժերը հարձակվել են Քադաֆիին հավատարիմ զորքերին պատկանող ինքնաթիռի վրա

Կոալիցիոն զինված ուժերը հարձակվել են Քադաֆիին հավատարիմ զորքերին պատկանող ինքնաթիռի վրա

Լիբիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար ռազմական գործողություն իրականացնող միջազգային կոալիցիայի օդուժը հարձակում է գործել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ենթակա զինված ուժերի ինքնաթիռի վրա։ Այս մասին հաղորդում է «Ռեյթերս» գործակալությունը։

Ինքնաթիռը հարձակման է ենթարկվել, երբ շարժվել է Բենգազի քաղաքի ուղղությամբ, որը համարվում է ապստամբների հենակետը։

Մեկ այլ լրատվական գործակալություն էլ հայտնում է, որ այսօր առավոտյան երկու պայթյուն է գրանցվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։

Այս խորագրի վերջին նյութերը