Աշխարհ

07.05.2020 10:50


COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1 մլն 263 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1 մլն 263 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 820 հազար 736-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 265 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 303 հազար 146 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 263 հազար 197 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 74 հազար 807 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 253 հազար 682 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 857:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 214 հազար 457 է: Վարակից մահացել է 29 հազար 684 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 201 հազար 101: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 076 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 174 հազար 191 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 809 մարդ:

Գերմանիայում 168 հազար 162 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 275 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 165 հազար 929: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1537 է:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 131 հազար 744-ի, մահացածներինը՝ 3 հազար 584-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 126 հազար 611 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 8 հազար 588: Իրանում վարակվածների թիվը հասել է 101 հազար 650 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 418 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 885 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 610-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 972, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 738 է, մահացածներինը՝ 157:

Եգիպտոսում 7 հազար 588 հաստատված դեպք կա, մահացել է 469 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 289-ի, մահացածներինը՝ 42-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 480 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Այս խորագրի վերջին նյութերը