Պետքարտուղարություն. «Լիբիայում ԱՄՆ շահերը կներկայացնի Թուրքիան»
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, թե Լիբիայում ԱՄՆ շահերը կներկայացնի Թուրքիան։
–Իսկապես, Թուրքիան համաձայնել է մեր շահերը ներկայացնել Լիբիայում, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք,–ասել է Թոները երեքշաբթի օրը պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ը կարծո՞ւմ է, որ ավելի նպատակահարմար է Լիբիայի գործողությունները հանձնել ՆԱՏՕ–ի, այլ ոչ թե Ֆրանսիա–Մեծ Բրիտանիա տանդեմի ղեկավարմանը՝ Թոներն ասել է, թե ԱՄՆ–ը կարծում է, որ դաշինքն այնպիսի կառուցավածք ունի, որը ունակ է առաքելության հարցում հասնել հաջողության։
–Մենք արդեն ասել ենք, որ ՆԱՏՕ–ն հրամաններ արձակելու և ղեկավարելու այնպիսի հնարավորություններ ունի, որը օգտակար կլինի գործողությունների հաջորդ աստիճանին անցնելու համար։ Ես գիտեմ, որ քննարկումները (կառավարման փոխանցման) շարունակվում են... և այդ քննարկումը գաղտնի բնույթ է կրում,–ընդգծել է Թոները։