Աշխարհ

06.05.2020 13:52


Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է արձանագրվել

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է արձանագրվել

ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ Չինաստանում վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք է արձանագրվել, որից 20-ը՝ ասիմպտոմատիկ ախտանիշներով, ապաքինվել է 58 հիվանդ, մահվան դեպքեր չեն արձանագրվել, գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1678 «ներմուծված դեպք», ինչը նշանակում է, որ վարակակիրներն արտասահմանից են եկել։

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 82 883 հաստատված դեպքերի մասին: Ներկայում հիվանդանոցներում է գտնվում 339 մարդ (26 մարդ գտնվում է ծանր վիճակում), 77 911 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 4633-ը մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են տվյալներ հրապարակել հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի մասին։

ՇԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 727 865 դեպք, 258 340-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 242 393 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը