Լրահոս

22.03.2011 17:44


Իշխան Զաքարյանն ու Սպարտակ Մելիքյանը հաշտվել են

Իշխան Զաքարյանն ու Սպարտակ Մելիքյանը հաշտվել են

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2010թ. մարտի 30-ի թիվ 10/4 որոշման հիման վրա իրականացվել է վերահսկողություն Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացի նկատմամբ:

Վերահսկողության ընթացքում, ի թիվս այլ ուսումնական հաստատուիթյունների, կատարվել է նաև «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի փաստաթղթերի ուսումնասիրություն: Ի դեպ, ընդհանուր խախատումների համեմատությամբ, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում արձանագրվել են ամենաքիչ խախտումները:

Դրանից մոտ 7 ամիս անց` ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացման օրը, տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորի հայտնի ելույթը: Ելույթի հաջորդ օրը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը սահմանված կարգով դիմել է դատարան` հեղինակության և համբավի պաշտպանության ու դրանց պատճառված վնասի հատուցման պահանջով:

Այնուհետև, մինչև դատական նիստը, պատգամավոր Ս.Մելիքյանի հետ քննարկվել է խնդիրը և ճշտվել է, որ այն առաջացել է թյուրիմացության արդյունքում:

Պարզելով, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, արձանագրելով, որ վեճը լուծված է և դրսևորելով բարի կամք, կողմերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով, կնքել են հաշտության համաձայնություն` ներկայացնելով այն դատարան: Նշված հաշտության համաձայնությունը հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0895/02/10 քաղաքացիական գործով 25.01.2011թ կայացված վճռով:

ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը