Աշխարհ

06.05.2020 13:32


Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 559 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 559 նոր դեպք

Ռուսաստանում չորրորդ օրն անընդմեջ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 նոր դեպք․ համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 165 929-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Անցյալ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 559, մահվան՝ 86 նոր դեպք։ Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1537-ի, ապաքինվել է 21 327 մարդ։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5858, Մոսկվայի մարզում՝ 829, Սանկտ Պետերբուրգում՝ 312 դեպք։ Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 4341-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 741 795 միլիոն մարդ, որից 258 837-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը