Քաղաքական

06.05.2020 12:04

Փաշինյանը կրկին շրջանցել է Լավրովի հայտարարությունը (տեսանյութ)

Փաշինյանը կրկին շրջանցել է Լավրովի հայտարարությունը (տեսանյութ)

Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը, թե ինչու չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումը գոյություն ունեն այնքանով, որքանով դրանք մեր դիրքորոշումն են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն, իսկ աշխարհում անկախ մեր դիրքորոշումներից բազում դիրքորոշումներ գոյություն ունեն: Կարգավորման գործընթացի նպատակն էլ այն է՝ արդյոք կարող ենք բոլոր դիրքորոշումները մետեցնել իրար»:

Փաշինյանն ասաց, որ շարունակում է մնալ նույն տեսակետին. «Չի կարող որեւէ տարբերակ գործնականում ընդունելի լուծում լինել, եթե այն ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովուրդների համար, ինչու ոչ նաեւ Ազգային ժողովի համար: Դա իմ բարի ցանկությունը չէ, դա ի բնե է այդպես: Եթե նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն, կտանեն մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»:

Փաշինյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ցանկացած լուծում ընդունելի պետք է լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե բանակցությունների սեղանին Արցախի լուծման փուլային տարբերակն է:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։