Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
ՀՀ կառավարությանը հեղափոխությունից հետո հաջողվել է 1 տարի 8 ամսում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43.6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այդ ամբողջական տարին էր, որ պետք է լիարժեք պատկերացում տար մեզ հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Ըստ այդմ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019-ին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,-ասաց Փաշինյանը:
2018-2019 թթ. ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել է 505 մլրդ դրամով: Սա ավելի քան 1 մլրդ դոլար է: Եվ այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43.6 տոկոսով: «Ուզում եմ ընդգծել մինչև հեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35 տոկոսով: Ըստ էության 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտները ավելացնել 43.6 տոկոսով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ներկայացրեց, թե այդ միջոցներն ինչպես են օգտագործվել: Օրինակ 199.1 մլրդ դրամով նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները: Նա նշեց՝ դե ֆակտո լուծվել է տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, այսինքն՝ շուրջ 199 մլրդ դրամ պարտք վերադարձվել է բիզնեսին: «Ընդ որում դրանից 40 մլրդը պարտքերն են, որոնք 2017-ին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններով ըստ էության դասակարգվել էին որպես 3-րդ սորտի պարտք, այսինքն՝ այդտեղ կար ակնարկ, որ պետությունը ըստ էության հրաժարվում է այս պարտքից: Բայց մենք, հաշվի առնելով նաև բյուջեի եկամուտների գերակատարումը, համարեցինք, որ դա տնտեսական ակտիվացման լավ խթան կլինի և որոշեցինք այդ պարտքը վերադարձնել: Իսկ մնացած 306 մլրդ դրամը ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագործվել է կոնկրետ նպատակների համար՝ և կապիտալ ներդրումներ, և աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումներ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ 2019-ին տնտեսական աճը ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Փաշինյանն ամենակարևոր արդյունքներից մեկն այն համարեց, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019-ին կազմել է 12 տոկոս, 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ կառուցվածքում մշակող արդյունաբերությունը (առանց հանքարդյունաբերության) դարձել է տնտեսության առաջատար ճյուղը: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019-ին աճել է 10.3 տոկոսով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների, խաղողի գինու, բուսական ծագման արտադրանքի ապրանքախմբերում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019-ին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: Աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.3 տոկոսով: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ 635 մլն դոլարով կամ 41.3 տոկոսով:
Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
ՀՀ կառավարությանը հեղափոխությունից հետո հաջողվել է 1 տարի 8 ամսում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43.6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: