Լրահոս

22.03.2011 17:28


Ըստ Վահան Հովհաննիսյանի` Լևոն Տեր-Պետրոսյանը վիրավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Ըստ Վահան Հովհաննիսյանի` Լևոն Տեր-Պետրոսյանը վիրավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ վերջերս ռադիկալ ծայրահեղական ընդդիմության թերթերից մեկը մի շարք կեղտոտ հոդվածներով փորձել է վարկաբեկել Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհհաննիսյանին և նրա բողոքի գործողությունը, իսկ այդ ծայրահեղական ուժերի ղեկավարը, առաջնորդվելով, ինչպես նա է մատնանշել` քրիստոնեկան բարոյականությամբ` որպես կոդեքս, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Այդքան կեղտոտ կերպով վարկաբեկելը, կարծում եմ ընդունելի ձև չէ,-նշել է Վ. Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձել է Ր. Հովհաննիսյանի համար հովանոց տեղադրելն արգելելուն:

-Աշխարհը և հատկապես Հայաստանը սև ու սպիակի բաժանողների մեջ այս հարցում կարծես թե ինչ-որ մի համաձայնություն կա: Հարց եմ տալիս ձեզ` ի՞նչու չի կարելի այդ մարդու գլխին հովանոց պահել: Ինչ է Րաֆֆու զոնտիկը Թամանյանի ճարտարապետական լուծումների՞ն կխանգարեր: Էդ փչովի անճոռնի դղյակները, որ լցրել են այդ հրապարակը, դա ոչինչ, դա չի խանգարում, բայց հանկարծակի եթե նրա գլխին ինչ-որ վրանանման մի բան լինի, էդ ոչ մի կերպ թույլատրելի չէ, հա՞, ու ոստիկաննությունն ամբողջ ուժով պետք է խլի դա ու թույլ չտա: Այս 2 ծայրահեղությունների մեջ ես տեսնում եմ մի աննորմալ երևույթ: Հիմա լավ է անում Րաֆֆին, թե՞ լավ չի անում, սա մեր գործը չէ: Այդ մարդը ճարահատյալ կամ ինչ-ինչ պատճառներով ա՛յս քաղաքացիական դիրքորոշումն է ընտրել: Բայց ծաղրել մի կողմից և թույլ չտալ գլխին հովանոց մյուս կողմից, սա՛, սիրելիներս, ես ուղղակի չեմ հասկանում: Այս ձևով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը