Քաղաքական

06.05.2020 10:38

Վահա՛գ, մեզ քաշեցիր. Փաշինյանը «շան լափը թափել է» Հովակիմյանը գլխին. «Հրապարակ»

Վահա՛գ, մեզ քաշեցիր. Փաշինյանը «շան լափը թափել է» Հովակիմյանը գլխին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սովորաբար կիրակի օրերին տեղի ունեցող ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «նշանառության» տակ է հայտնվել սահմանադրական հանրաքվեի «կնքահայր» Վահագն Հովակիմյանը, ում Փաշինյանը չի խնայել։

«Շան լափ թափեց գլխին` ամենավերջին բառերով` հանրաքվեի հաշվով»,-ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը։ «Ասաց` Վահա՛գ, դու մեզ քաշեցիր, էսօր մենք պատի առաջ ենք կանգնել, ելք չունենք՝ կարանք խայտառակվենք, անելիքներս չգիտենք։ Մի կողմից կորոնավիրուսն է, մյուս կողմից՝ իրավական լուծումները չգտաք, ՍԴ-ի հարցում մնացինք հանրաքվեի հույսին, հիմա էլ անելիքներս չգիտենք»:

Իսկ Վահագն ի՞նչ էր ասում։ «Չորացած, լուռ լսում էր։ Ի դեպ, իմացեք` քննարկվում են հանրաքվեից «զադնի դնելու» տարբերակները»: Ի՞նչ տարբերակներ են։ «Փորձում են ելքեր գտնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։