COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 728 հազար 47-ը:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 258 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 242 հազար 500 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 237 հազար 633 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 271 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ:
Գերմանիայում 167հազար7 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1451 է:
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 115 հազար 953 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 958: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146:
Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 728 հազար 47-ը:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 258 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 242 հազար 500 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 237 հազար 633 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 271 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ:
Գերմանիայում 167 հազար 7 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1451 է:
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 115 հազար 953 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 958: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146:
Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Աղբյուրը՝ armenpress.am