Քաղաքական

06.05.2020 09:50

ՀՀ պաշտոնաթող վարչապետներն այսուհետև պետության կողմից առանձնատո՞ւն կստանան․ «Փաստ»

ՀՀ պաշտոնաթող վարչապետներն այսուհետև պետության կողմից առանձնատո՞ւն կստանան․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս նոր նախաձեռնություն է մշակվում, համաձայն որի՝ նախատեսվում է առաջիկայում շրջանառության մեջ դնել մի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն։

Գործող օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում (սեփականության իրավունքով), ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգություն և այլն: Հաշվի առնելով, որ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով փաստացի երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է, տրամաբանական է համարվում, որ նրան էլ տրվեն վերոնշյալ հնարավորությունները:

Ի դեպ, նման առաջարկ եղել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների շրջանակում, սակայն այն ժամանակ ի վերջո հրաժարվել են այդ մտքից:

Հաշվի առնելով, որ, ըստ մեր ստացած տեղեկության, նախագիծը մշակվում է կառավարությունում, դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին: Գևորգյանը նախ ճշտեց, թե մեր տեղեկություններով՝ որտե՞ղ է նման նախագիծ մշակվում, ապա, լսելով մեր պատասխանը, թե՝ կառավարությունում, տվեց կարճ պատասխան՝ «ոչ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։