Աշխարհ

05.05.2020 18:15


Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել

Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Ալեքսանդր Կարապետյանին։ Ֆուտբոլիստները խոսել են նաև «Զենիթ» տեղափոխվելու մասին։

«Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է իր հետ նույն ակումբում խաղալ։ Նա իր առաջարկի մասի պատմել է Sportbox.ru–ին։

«Նրան երկու շաբաթ առաջ եմ գրել։ Քննարկեցինք նրա հավանական անցումը «Զենիթ»։ Ասաց, որ ինքն էլ է այդ մասին համացանցից իմացել։ Նրան «Սոչի» կանչեցի։ Հենրիխը պատասխանեց, որ մեր թիմն առանց այդ էլ ուժեղ է, ինքը մեզ պետք չէ։ Մեծ հաշվով, նրա ասածի մեջ ճշմարտություն կա։ Եթե մենք շարունակենք առաջ գնալ, կշարունակեմ բանակցել Մխիթարյանի հետ, համոզված եմ, որ ինչ–որ պահի նրան կհետաքրքրի այդ տարբերակը»,-ասել է Կարապետյանը։

Հայաստանի հավաքականի հարձակվողը խոստովանել է, որ պատմել է նաև Սոչի քաղաքի մասին, որտեղ Մխիթարյանը վերջին անգամ եղել է 2009 թվականին, ասել է, որ քաղաքը հիմա շատ է փոխվել։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, սակայն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է վերջնականապես տեղափոխվել Իտալիա և խաղալ հռոմեացիների թիմի կազմում: Նրան աջակցում է նաև «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը