Արդարադատության նախարար. «Եթե ձեր համար հնարավոր է մեռածի կողքը նստած լինելը ընտրության ժամանակ, ուրեմն՝ մեռածի»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան ՀովհաննիսյանըՀրայր Թովմասյանից ցանկացել է իմանալ արդյոք նրա համար էլ է ընտրացուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում, քանի որ գաղտնի է ոչ թե քվեարկության փաստը, այլ այն թե ում է քվեարկում քաղաքացին:
«Ինչու՞ է կառավարությունը դեմ ընտրացուցակները հաջորդ օրը հրապարակելուն, միգուցե, որովհետև ժողովուրդը կիմանա, որ քվերակել են 58 հազար վաղուց մեռած թոշակառունե՞ր, որոնք նաև թոշակ են ստանում»,- հարց է ուղղել Վահան Հովհաննիսյանը:
Ի պատասխան արդարադատության նախարարը նշել է, որ ժամանակակից եվրոպական տենդենցներն արդեն խոսում են այն մասին, որ մասնակցության գաղտնիությունը ևս դիտարկվում է որպես պաշտանության մեխանիզմ, ինչը սակայն բացարձակ չէ.
-Եվրոպական այսօրվա ստանդարտները խոսում են այն մասին, որ գաղտնիության այս չպահպանումը խնդիր չի առաջացնում, խնդիր է առաջացնում, երբ ցուցակները հրապարակվում են,- նշել է Հ.Թովմասյանը:
Նա նշել է, որ եթե խոսքը 58 հազարի մասին է, ապա այո, հնարավոր է լուծման ճանապարհները ընտրողների պատշաճ ցուցակներ ունենալու մեջ է, որ այդ խնդիրներն այլևս չառաջանան և լինեն վերահսկման այլ մեխանիզմներ, ինչպես օրինակ, վստահված անձի «կողքը նստելը»: Նախարարը, սակայն, իր խոսքում չի նշել, թե վստահված անձը ում կողքին պետք է նստի: Այս կապակցությամբ Վահան Հովհաննիսյանը ռեպլիկ է բաց թողել.
-Մեռածի՞ կողքը նստած լինելը:
Սա բավական նյարդայնացրել է արդարադատության նախարարին և նա պատասխանել է.
-Եթե ձեր համար հնարավոր է մեռածի կողքը նստած լինելը ընտրության ժամանակ, ուրեմն՝ մեռածի, և պետք չէ այդպես իրոնիայով բաներ ասել: Հասկանալի չէ՞, որ հանձնաժողովի անդամի կողքը:
Արձագանքելով Վահան Հովհաննիսյանը նախարարին խնդրել է չնյարդանալ.
-Մենք իրավունք ունենք ցանկացած հարց տալ և իրոնիայի ցանկացած աստիճանով:
Արդարադատության նախարար. «Եթե ձեր համար հնարավոր է մեռածի կողքը նստած լինելը ընտրության ժամանակ, ուրեմն՝ մեռածի»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Հրայր Թովմասյանից ցանկացել է իմանալ արդյոք նրա համար էլ է ընտրացուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում, քանի որ գաղտնի է ոչ թե քվեարկության փաստը, այլ այն թե ում է քվեարկում քաղաքացին:

7or.am