Հարցազրույց

05.05.2020 23:00


Այս իշխանությունների օրոք մեր ներքին ու արտաքին պաշտպանվածությունը քայքայված է. Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Այս իշխանությունների օրոք մեր ներքին ու արտաքին պաշտպանվածությունը քայքայված է. Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Ասում են՝ պետությունը բաղկացած է երեք «Բ»-ից՝ բանկ, որը տնտեսությունն է, ինչն այսօր ամբողջովին քայքայված է, բանակ, որը ևս ամեն օր քայքայվում է՝ զինվորական բարձր կոչում ունեցողներին գլխատելով, և բանտ, որը ներքին պաշտպանվածությունն է, ինչի քայքայմանը մենք ականատես եղանք գավառյան վերջին դեպքերով:

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինսյանը:

Ըստ Աշոտ Մինասյանի՝ պետության երեք հիմքերն այսօր ամբողջովին խարխլված են:

Դիտարկմանը՝ այս իշխանությանն այնքան ազատություն տրվեց, որ իրենք կարողանում են գնալ դեպի բանակ, Արցախ, նա ասել է. «Հենց սկզբից չգնահատվեցին այն տղաները, որոնք իսկապես արժանի էին գնահատման: Այսինքն՝ արժեզրկվեց հաղթանակը, ինչի հետևանքով տղաներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով՝ ստեղծելով իր թիմը»:

Պահեստապետի գնդապետի կարծիքով՝ հենց սա է պատճառը, որ այս իշխանությունն այսքան հեշտությամբ կարողանում է իր թևի տակ քաշել բաժանված տղաներին:

Հարցին՝ որն է ամենավտանագավոր բանը, որն այս պահին տեղի է ունենում, Աշոտ Մինասյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի «հպարտ քաղաքացի» որակումն աբսուրդային է: Փաշինյանն ու իր թիմը երբևէ Աստվածաշունչը կարդացե՞լ են, իրենք գիտե՞ն՝ ինչ ասել է հպարտ: Հպարտ բառը ծագել է հրեշտակաց պարտություն բառից և վաղն իրենք պարտվելու են իրենց հպարտությամբ»:

Աշոտ Մինասյանը հռետորական հարց է բարձրացնում՝ եկեղեցու դե՞մ եք դուրս գալիս՝ Աստվածաշունչ չկարդալով. «Ի՞նչ եք ուզում դուք: Դուք քայքայում եք պետության բոլոր հիմքերը՝ խփում եք մեր կրոնին, պատմությանը, մշակույթին, մեր ընտանիքներին»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, նա նշել է. «Ոչ ոք իրավունք չունի իմ ազատագրած հողը հանձնել որևէ մեկին: Սահմանի յուրաքանչյուր կտորի վրա մեր զոհված տղաների արյունն է: Ազգն անեծքի կարժանանա, եթե համարձակվի հող հանձնել»:

Աշոտ Մինասյանը նշում է․ «Ի՞նչ Լավրովի պլանի մասին ենք խոսում, ժողովրդի թիկունքում ի՞նչ խարդավանքներ եք հյուսում: Ինչքան էլ ԱԳ նախարարները, պետության ղեկավարները հանդիպեն, մեկ է՝ ժողովուրդը թույլ չի տալու մի թիզ հող հանձնել»:

Աշոտ Մինասյանը զգուշացնում է՝ իր նման տղերքը մեռած չեն․ «Չի լինելու, չենք թողնելու այս մարդիկ հողեր հանձնեն»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը