Տնտեսական

05.05.2020 17:39


Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 959,7 հազար մարդ։ Նախորդ տարվա հունվարի 1-ին այդ ցուցանիշը 2 մլն 965,3 հազար մարդ էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 5,6 հազար մարդով։

Բնակչության թվի վերոնշյալ նվազումը պայմանավորված է հիմնականում Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում բնակչության թվի նվազմամբ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ 2018 թ․-ի հունվարի 1-ի դրությամբ էլ, ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 972,7 հազար էր։ Այսինքն, վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է մոտ 12 հազարով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը