Տնտեսական

05.05.2020 17:28


Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է

Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,6 տոկոսով։ Մասնավորապես, անցյալ տարվա հունվար-մարտին որպես զբոսաշրջիկ Հայաստան էին այցելել 364 489 մարդ, իսկ այս տարվա հունվար-մարտին՝ 311 264 հազար մարդ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից։ Վիճկոմի տեղեկատվության համաձայն, Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը նույնպես նվազել է՝ 13,3 տոկոսով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից արտերկիր որպես զբոսաշրջիկ մեկնել է 275 716 մարդ, իսկ 2019 թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 317 891 մարդ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը