Լրահոս

22.03.2011 15:59


ԱՄՆ–ի ՊՆ. «Լիբիայում իրականացվող ռազմական ակտիվ գործողությունները շուտով կդադարեցվեն»

ԱՄՆ–ի ՊՆ. «Լիբիայում իրականացվող ռազմական ակտիվ գործողությունները շուտով կդադարեցվեն»

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ռուս գործընկեր Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե կոալիցիոն ուժերը շուտով կդադարեցնեն Լիբիայում ընթացող ռազմական գործողությունների ակտիվ փուլը։

–Ռազմական գործողությունները, որոնք այժմ ակտիվորեն իրականացվում են Լիբիայում, կտրուկ կկրճատվեն մոտակա օրերս,–ասել է Գեյթսը։

Հիշեցնենք՝ մարտի 17–ին ՄԱԿ–ի ԱԽ–ը Քադաֆիի զորքերից ապստամբներին պաշտպանելու համար օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության մասին բանաձև էր ընդունել։ Ռազմական գործողությունները մեկնարկել են շաբաթ օրը, երբ առաջին օդային հարվածները հասցրեցին ֆրանսիական կործանիչները։

Այս խորագրի վերջին նյութերը