Աշխարհ

05.05.2020 13:55


ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,-նշել է նրա մամուլի քարտուղարը:

Ապրիլի 30-ին Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել է, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Այս խորագրի վերջին նյութերը