Կայացել է ՈԱԱԿ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերին, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի ու միջազգային համագործակցության արդյունքներին: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:
Խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011թ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարում ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ներդրում և ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի շարունակական իրականացում: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկություններով 2011թ. անելիքների, մասնավորապես, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման ծրագրերի վերաբերյալ: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել խորհրդի նախորդ նիստում քննարկված` Հայաստանում նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագծի վերամշակված տարբերակը: Արված դիտողություններով հանդերձ հիմնադրամի 2011թ. աշխատանքային ծրագիրն արժանացել է խորհրդի անդամների հավանությանը:
Նիստում արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: Խորհուրդը որոշել է կանոնադրական նպատակների իրագործման համար ընդլայնել հիմնադրամի գործունեության համար պահանջվող տարածքը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տրամադրված տարածքի վերանորոգման ծախսերի նախահաշիվը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Կայացել է ՈԱԱԿ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել են հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերին, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի ու միջազգային համագործակցության արդյունքներին: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները: Խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011թ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարում ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ներդրում և ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի շարունակական իրականացում: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկություններով 2011թ. անելիքների, մասնավորապես, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման ծրագրերի վերաբերյալ: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել խորհրդի նախորդ նիստում քննարկված` Հայաստանում նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագծի վերամշակված տարբերակը: Արված դիտողություններով հանդերձ հիմնադրամի 2011թ. աշխատանքային ծրագիրն արժանացել է խորհրդի անդամների հավանությանը: Նիստում արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: Խորհուրդը որոշել է կանոնադրական նպատակների իրագործման համար ընդլայնել հիմնադրամի գործունեության համար պահանջվող տարածքը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տրամադրված տարածքի վերանորոգման ծախսերի նախահաշիվը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: