Աշխարհ

05.05.2020 22:30


Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դատի է տվել իշխող կուսակցության անդամին

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դատի է տվել իշխող կուսակցության անդամին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել իրեն և այլ ընդդիմադիրների սպանել սպառնացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էմին Գյոչին։

Քըլըչդարօղլուի փաստաբանն Անկարայի հանրապետական դատախաղություն հայց է ներկայացրել՝ պահանջելով Գյոչի նկատմամբ գործ հարուցել «ժողովրդին թշնամության ու ատելության դրդելու» և «զենքով սպառնալու» հոդվածներով։ Հայցով պահանջվել է ամբողջական հետաքննություն սկսել՝ պարզելու համար նաև Գյոչի արարքի պատվիրատուներին։

Հիշեցնենք, որ ԱԶԿ-ի Ստամբուլի Քադըքյոյ շրջանի երիտթևի անդամ հանդիսացող Գյոչը սոցցանցում հրապարակել էր փամփուշտներով լի բանկայի նկար, որին կցել էր հետևյալ գրությունը․«Ես մաքուր սևծովցի եմ (Թուրքիայի՝ Սև ծովի ափամերձ շրջաններ․ այդ շրջաններից մեկը՝ Ռիզեն Էրդողանի ծննդավայրն է-խմբ․)։ Բանկան, ինչպես տեսնում եք, լիքն է։ Եթե չեք ուզում, որ դրանք պայթեն ձեր հետույքներում, մարդ եղեք։ Եթե առաջնորդին (Էրդողանին-խմբ․) մի բան լինի կամ հեղաշրջում լինի, առաջինը ձեզ եմ սպանելու»։

Հեղինակն իր այդ գրառման վրա նշել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելի, Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Twitter-ի էջերը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը