Լրահոս

22.03.2011 15:23


Ամերիկյան կործանիչը Լիբիայում վթարի է ենթարկվել

Ամերիկյան կործանիչը Լիբիայի տարածքում գործողություն իրականացնելու ժամանակ վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով բրիտանական «Daily Telegraph» թերթին։

Պարբերականի տվյալների համաձայն՝ խոսքը «F-15E Eagle» մակնիշի ինքնաթիռի մասին է։ Օդաչուն կարողացել է փրկվել ու կործանիչից դուրս գալ։ Ապստամբները նրան ապահով տեղ են տարել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անճշտությունն է եղել։

Լիբիական ԶԼՄ–ները կործանիչի վթարման վերաբերյալ տեղեկությանը առայժմ պաշտոնականպես ոչ մի կերպ չեն արձագանքել։

Այս խորագրի վերջին նյութերը