Լրահոս

22.03.2011 15:13


Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ժողովրդի պահանջը՝ բաղկացած 15 կետից

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ժողովրդի պահանջը՝ բաղկացած 15 կետից

Ազատության հրապարակում արդեն 8–րդ օրը հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիմության կողմից շրջանառվող տեղեկությունները, թե ինքը հացադուլ իրականացնելով՝ քաղաքական որոշակի պահանջներ չի ներկայացրել, վկայում է այն մասին, որ պարզապես չեն կարդացել կամ չեն ուզել կարդալ և իմանալ ազատության ծոմապահություն իրականացնելուց առաջ հնչեցրած իր ելույթները։

–Դուք կարող եք շրաջաբերականը վերցնել և կայք մտնել ու տեսնել «Ժառանգության» շատ դիպուկ, շոշափելի և ամբողջական քաղաքական պահանջատիրությունը։ Մարդիկ երևի չեն ընթերցել քաղաքացիական մեր հավաքի ժամանակ իմ արտասանած ծրագրային խոսքը, որն ազատության ծոմի հիմքն էր։ Իմ կարծիքով՝ այնտեղ, ամբողջ ինքնաքննադատությամբ հանդերձ, դրված է նաև ողջ գաղափարական ծրագրային հենքը, նաև ակնկալիքը, նաև ապագային միտված սպասումը, որը տեղիք տվեց այս ծոմին,–ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե քանի որ  բազմաթիվ շահարկումներ կան, ավելի  մատչելի  ձևով է ներկայացվում այն, ինչ ինքը և առաջին հերթին ժողովուրդը ակնկալում են։

Առաջին՝ իշխանութույունը ժողովրդին, երկրորդ՝ ո՛չ կուսակցապետությանը, երրորդ՝ ժողովուրդն է երկրի տերը, չորրորդ՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո, հինգերորդ՝ ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր, վեցերորդ՝ ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, յոթերորդ՝ արժանապատիվ ապագա հայ երիտասարդին, ութերորդ՝ ժողովրդին աշխատանք, իներորդ՝ SOS. Հայաստանը  հայաթափվում է, տասներորդ՝ ո՛չ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին, տասնմեկերորդ՝ վերջ իշխող կոռուպցիային, տասներկուերորդ՝ ուժը նաև բարոյականության մեջ է, տասներեքերորդ՝ ո՛չ արձանագրություններին, այո՛ հայրենիքին, տասնչորսերորդ՝ Արցախի ճանաչում, և տասնհինգերորդ՝ հրաշք մեր երկիրը՝ Հայաստանը,  մեզ է պատկանում։ Սրանք են ապագայի մեր ակնկալիքները,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը