Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին:
Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում պարոն Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին հանդիպելու համար:
«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար, դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը: Մեր երկրների, ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Կարևոր է, որ և՛ ձեր, և՛ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձևավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, և մենք դրա համար ուրախ ենք»,- Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2011թ. նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Նախագահի հետ գործարարների այցը Հայաստան և հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:
Նախագահ Սարգսյանը և Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաև ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: