Լրահոս

22.03.2011 14:38


Ր. Հովհաննիսյան. «Առաջարկում եմ ընթերցել ու հղում կատարել նույն Հ. Մանդակունու այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին»

Ր. Հովհաննիսյան. «Առաջարկում եմ ընթերցել ու հղում կատարել նույն Հ. Մանդակունու այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անդրադառնալով այն քննադատություններին, որ մարտի 17–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը չմոտեցավ հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Լևոն Տեր–Պետրոսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել էր, թե ինքը չի մոտեցել, որովհետև դա հակասում է քրիստոնեական իր սկզբունքներին, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ինքը ոչ միայն կողջուներ, այլև լիակատար զորակցություն կհայտներ։

Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Լևոն Տեր–Պետրոսյանի այս հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե ինքն ի սկզբանե ասել է, որ իր ազատության ծոմապահությունը ոչ թե կրոնական է, այլ քաղաքական։

–Նրանք, ովքեր ուզում են իմ ներկայությունը Ազատության հրապարակում վերափոխել քրիստոնեական, կրոնական արարքի, կարծում եմ, որ չեն ծանոթացել մարտի 15–ի իմ հիմնավոր խոսքին, որը դարձավ այս Ազատության ծոմի հենքը։ Բոլոր դեպքերում ես քրիստոնեաբար եմ մոտենում այդ խոսքին,–ընդգծել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարդիկ պետք է հասկանան, թե որքան կարևոր է, որ  հասարակությունն ու ընդդիմությունը ընդհանուր հայտարարի գան և համահավաք լինեն ու վեր կանգնեն սեփական և հատվածական կուսակցական հավակնություններից։

–Ես բոլորին, նաև առաջին նախագահին, անկեղծաբար և սիրով մաղթում եմ Աստծո օրհնություն և երկարատև կյանք։ Եթե որևէ մի մարդ կա, որ ինձ սատանայի կործանում է ցանկանում, դա նաև յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Եվ  ընդհանրապես, քանի  խոսում ենք օրհնանքների, ստերի, կեղծիքների և քրիստոնեական վարքի մասին, ապա կարող եմ առաջարկել, որ  բոլորս նաև ընթերցենք և հղում կատարենք նույն Սուրբ Հովհաննես Մանդակունու մատենագրության այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը