Թուրքիայում օսմանյան հայ ճարտարապետների հեղինակած տներ են վերակառուցվել
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու, Ունյե և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում օսմանյան հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն է վերակառուցվել։
19-րդ դարի այդ շինությունների վերականգնման աշխատանքները սկսվել են 2010թ-ին։ Առաջին տարում վերակառուցվել է 8 տուն, հաջորդող տարիներին այդ թիվն ավելացել է, ի վերջո, 2019թ․ վերականգնվել է 30 տուն։
Վերակառուցված տների մեծ մասը գտնվում են Ալթընօրդու շրջանի Թաշբաշ թաղամասի Մենեքշե փողոցում և Սըթքը Ջան պողոտայում, որտեղ մեծ թիվ են կազմում հարյուրամյա պատմություն ունեցող շինությունները։

Աղբյուրը՝ ermenihaber.am