Փորձագետ. «Հանձնաժողովի ստեղծմամբ Գազպրոմի շահերը ՀՀ-ում հաստատ չեն վտանգվում»
Մարտի 30-ին գազամատակարարման համակարգի գործունեության վերաբերյալ ԱԺ –ում տեղի կունենան լսումներ: Մարտի 22-ին լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության փորձագիտական խմբի համակարգող Աշոտ Եղիազարյանը, ով «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի թեմայով հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Նրա խոսքերով՝ նշված հանձնաժողովի ստեղծման նպատակն է, նախ և առաջ, ուսումնասիրել գազամատակարարման համակարգի արդի վիճակը, միջազգային փորձին համապատասխան վերհանել հիմնական զարգացման միտումները, գնահատել գործող համակարգի տնտեսական, սոցիալական և իրավական համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 31.1 և 33.1 հոդվածների պահանջներին և ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման համակարգի բարեփոխման և բարելավման համար:
Անդրադառնալով «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի այն հայտարարությանը, որ ՀՅԴ նախաձեռնությունը ֆարս է, Ա.Եղիազարյանն ասել է, որ այդ գործունեությունն այլ բան չի կարող անվանել, քան Գազպրոմի լոբբիզմ:
-Գազպրոմը լոբբիստական գործունեության կարիք չունի: Պետք չէ կուրծք ծեծել՝ հայ-ռուսական բարեկամության մասին խոսելով։ Այս հանձնաժողովի ստեղծմամբ Գազպրոմի շահերը Հայաստանում հաստատ չեն վտանգվում,- ասել է նա։

7or.am