Լրահոս

22.03.2011 14:06


Սոցիոլոգ. «Վիճակը շարունակում է լարված մնալ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշել է, որ երկրում սոցիալ- տնտեսական իրավիճակի փոփոխությանը սպասում են վաղուց և շատերը։ «Սպասում են այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում ժողովուրդը չի լքի հանրապետությունը և կկրճատվի արտագաղթը։ Եթե մենք հիմա չկարողանանք կանխել դեմոգրաֆիական ճգնաճամը ե և կրճատել կոռուպցիայի ծավալները, ապա մոտ ապագայում կունենանք լուրջ խնդիրներ»,–ասել է սոցիոլոգը։ Ըստ բանախոսի՝ երկրում իրականացվող փոփոխությունները չափազանց դանդաղում են, ինչը կարող է  նոր խնդիրներ առաջ բերել։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, Գևորգ Պողոսյանը կարծիք է հայտնել, թե չի կարող ասել, որ սոցիալական ընդվզումներ չեն լինի՝  «վիճակը շարունակում է լարված մնալ»։

Այս խորագրի վերջին նյութերը