Լրահոս

22.03.2011 14:04


6,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս–արևելքում

ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ այսօր 6,6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից արևելք, որտեղ  տեղակայված է «Ֆուկուսիմա–1» վթարային ԱԷԿ–ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա քաղաքից 312 կմ արևելք և մայրաքաղաք Տոկիոյից 415 կմ հյուսիս–արևելք։

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 26,5 կմ խորության վրա։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, ցունամիի սպառնալիքի վտանգ չի հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը