Լրահոս

22.03.2011 13:55


ՀՅԴ-ն խորհրդարանում ներկայացրել է Ընտրական օրենսգրքի իր նախագիծը

ՀՅԴ-ն խորհրդարանում ներկայացրել է Ընտրական օրենսգրքի իր նախագիծը

Խորհրդարանը սկսել է քննարկել ՀՅ Դաշնակցություն խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը:

Դրանով մասնավորապես առաջարկվում է 100% համամասնական ընտրակարգ ամրագրել, ընտրական հանձնաժողովները ձևավորել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների 50/50 հարաբերակցությամբ, հրապարակել քվեարկության մատյանները, քվեարկության ու հաշվարկի ընթացքը պարտադիր տեսաձայանգրել, էլեկտրոնային քվեատուփեր ներդնել, որոնք ցույց կտան, թե տվյալ պահին որքան ծրար կա տուփի մեջ, կանանց ներգրավվածությունը հասցնել առնվազն 30%-ի և այլ փոփոխություններ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ եթե քաղաքական մեծամասնությունն այս պահին դեմ է 100% համամասնական ընտրակարգին անցնել, ապա իրենք պատրաստ են նրանց հետ քննարկել հետագայում դրա ամրագրմանն ուղղված անցումային քայլերը:

Ա. Միանասյանն ընդգծել է նաև, որ ի տարբերություն կոլաիցիայի առաջարկան Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի, իրենցը պետական բյուջեի վրա ֆինանսական բեռի ավելացում չի ենթադրում: Ինչպես օրինակ կոալիցիայի նախագծով առաջարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը բարձրացնել և հավասարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին:

Նշենք, որ ՍԴ նախագահի աշխատավարձը 640 հազար դրամ է՝ չհաշված հավելավճարները։

Ա. Մինասյանը համոզմունք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց այս առաջարկներն ընդունվելու դեպքում հիմքեր կստեղծվեն իսկապես ժողովրդի իշխանության ձևավորման և հաստատման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը