Քաղաքական

04.05.2020 12:42

Փաշինյանի աներորդին պատգամավոր դառնալուց հետո 2 մեքենա է գնել․ պատգամավորը ունի երկու բնակարան և մեկ հողամաս

Փաշինյանի աներորդին պատգամավոր դառնալուց հետո 2 մեքենա է գնել․ պատգամավորը ունի երկու բնակարան և մեկ հողամաս

Մինչ ընդդիմադիրները շարունակում են դժգոհել, որ երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական խնդիրներ կյանքը շարունակում է առաջ գնալ ու ամրապնդվում են իշխանական ընտանիքի անդամների ֆինանսական հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին, օրինակ, պատգամավոր դառնալուց հետո հասցրել է երկու տարբեր մեքենաներ գնել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա և 2 000 000 դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է ևս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS և ISUZU AXIOM 3.5 I։ Պատգամավորը հարկային տարվա ընթացքում վաճառել է ISUZU AXIOM 3.5 I և մեկ BMW X5 4.6 IS, յուըրաքանչյուրը 2 մլն դրամ։ Մյուս BMW X5 4.6 IS-ը ևս հարկային տարվա ավարտին իրեն չի պատկանել, բայց այս մեքենան նա ըստ ամենայնի նվիրել է և ոչ վաճառել, քանի որ վաճառքի արժեք նշված չէ հայտարարագրում։

Նկատենք, որ պատգամավորը ունի նաև երկու բնակարան և մեկ հողամաս։ Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 դրամ։

Հիշեցնենք, որ սա 2018 թվականի հայտարարագիրն է, իսկ 2019 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։