Աշխարհ

04.05.2020 12:42


«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: Ըստ պարբերականի, մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը կվաճառի հայ կիսապաշտպանի տրանսֆերը, եթե ստանա 10 միլիոն ֆունտ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսկվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը