Աշխարհ

04.05.2020 12:07


Թուրքիայում կորոնավիրուսից բուժվածների թիվն անցել է ակտիվ դեպքերի թվից. ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսից բուժվածների թիվն անցել է ակտիվ դեպքերի թվից. ermenihaber

Թուրքիայում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նվազման միտումներ են ցույց տալիս, ինչի ֆոնին առողջացածների թիվն աճելով գերազանցել է ակտիվ դեպքերի քանակին։

Մայիսի 3-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարծ վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը կազմում է 126․045, որից 63151-ն արդեն առողջացել է։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․

24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1670-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 24001 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․135․367-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 61-ով՝ կազմելով 3․397։

1424 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 4․892-ով։

Աղյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը