Աշխարհ

04.05.2020 09:24


Վարակվածների թիվն ամենաարագն աճում է ԱՄՆ-ում և ՌԴ-ում

Վարակվածների թիվն ամենաարագն աճում է ԱՄՆ-ում և ՌԴ-ում

Վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 13 հազ. 428 և Ռուսաստանում՝ 10 հազ. 633։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով մայիսի 3-ի ժամը 22։14-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 539 հազ. 654-ի, մահացածներինը՝ 247 հազ. 33-ի, բուժվածներինը՝ 1 մլն 147 հազ. 589-ի, ներկայումս հիվանդությունների ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 մլն 145 հազ. 32 (տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է 1 մլն 174 հազ. 202 մարդ, մահացածներինը՝ 68 հազ. 88, մահվան նոր դեպքերինը՝ 644։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 274 հազ. 122 (1 533 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 25 հազ. 264 մարդ (164 նոր դեպք)։

Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակների թիվը հասել է 210 հազ. 717-ի (1 389 նոր դեպք), մահերինը՝ 28 հազ, 884-ի (174 նոր դեպք)։

Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 186 հազ. 599 (4 339 նոր դեպք) և 28 հազ. 446 (315 նոր դեպք)։

Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 168 հազ. 396 մարդ, և մահացել՝ 24 հազ. 760 մարդ։

Գերմանիայում վարակվածները 165 հազ. 183-նն են, նոր դեպքերը կազմել են 216, իսկ մահացել է 6 812 մարդ։

Վարակվածների ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է 134 հազ. 687-ի, այստեղ մահացել է 2 805 մարդ (99 նոր դեպք)։

Թուրքիայում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 126 հազ. 45 մարդու (1 670 նոր դեպք), մահացել է 3 397 մարդ (61 նոր դեպք)։

Իրանում գրանցվել է վարակվելու 97 հազ. 424, Բրազիլիայում՝ 97 հազ. 100, իսկ Չինաստանում՝ 82 հազ. 877 դեպք։

Ադրբեջանում վարակվածների ընդհանուր ցուցանիշը հասել է 1 932-ի, նոր դեպքերը 38-ն են, մահացել է 25 մարդ, իսկ Վրաստանում գրանցվել է վարակվելու 589 դեպք (7 նոր դեպք), մահացել է 9 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը