1920թ. մարտի 23–ին Շուշիում կոտորած է տեղի ունեցել։ Այդ օրը ադրբեջանական բանակի ու թաթարական խուժանի կողմից սպանվել է շուրջ ութ հազար հայ, երեք հազարն էլ գերի ու պատանդ են մնացել։ 400 աղջիկների բաժանել են ասկյարներին։ Քաղաքի մնացած հայ բնակչությունը, օգտվելով թանձր մառախուղից, կարողացել է տարբեր ճանապարհներով հայրենի քաղաքից հեռանալ։
Առավոտյան ժամը 4–ին Շուշի բերդաքաղաքի հայկական թաղամասում գտնվող զորանոցում նախապես տեղակայված ադրբեջանական բանակի 1500 հոգանոց գնդի զինվորները սկսել են հարձակումը հայկական թաղամասի բնակիչների վրա։
Շուշին այդ ժամանակ ուներ 42 000 բնակչություն, որից 23 000–ը հայեր էին։ Ասկյարները մտել են շուրջ 8 հազար բնակարաններ, դուրս բերել ողջ ունեցվածքը, գնդակահարել կամ մորթել բնակարանի անպաշտպան տերերին, հրկիզել տներն ու թալանը շտապ տեղափոխել իրենց թաղամաս։
Կատարվածի վերաբերյալ գրությունները ՀՀ կառավարությունն ու Թիֆլիսը հիմնականում լուրջ չեն ընդունել։
Շուշիին զուգահեռ՝ ադրբեջանական ասկյարները ռմբակոծել ու ավերել են հայկական 32 գյուղեր, կոտորել նրանց բնակչությանը։
Այս կոտորածներն իրականացվել են Նուրի փաշայի, Խալիլ բեյի և Ղարաբաղի նահանգապետ Խոսրովբեկ Սուլթանովի ղեկավարությամբ։
«Շուշի» բարեգործական հիմնադրամի կառավարիչ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը նշել է, որ թե՛ Շուշիի, թե՛ Բաքվի և թե՛ Սումգայիթի դեպքերն իրականացնողները նույն ձեռագիրն ունեն, սակայն մինչ այժմ այդ ոճրագործությունները չեն պատժվել։
–Սա պետք է դաս լինի հայության համար,–ավելացրել է Բակուր Կարապետյանը։
Մարտի 23–ին կլրանա Շուշիի կոտորածի 91–րդ տարելիցը