Աշխարհ

03.05.2020 11:09


Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի ՀՀ չվերթ չի նախատեսվում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի ՀՀ չվերթ չի նախատեսվում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանունը։

«Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։ Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը