Բորիս Ջոնսոնը որդուն կոչել է COVID-19-ից իրեն բուժած բժիշկների պատվին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է վարչապետի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը։
Նշվում է, որ Սայմոնդսի հրապարակած լուսանկարում նա ձեռքերում պահում է երեխային, որի գլուխը ծածկված է խիտ մազերով։
«Շնորհակալություն եմ հայտնում Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,-գրել է Սայմոնդսը:
Նա պարզաբանել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին, վարչապետի՝ աշխատանքի դուրս գալուց հետո: