Վազգեն Խաչիկյանը կպատասխանի՞ Իշխան Զաքարյանի մեղադրանքներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններում ստուգումներ են իրականացվել, և բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Ի. Զաքարյանը հայտնաբերված խախտումները մտահոգիչէ համարել ու դրանց մասին անձամբ է զեկուցել ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանին, ում հրահանգով էլ վարչապետ ՏիգրանՍարգսյանը աշխատանքից ազատել է Սոցապ ապահովության պետական ծառայության պետ ՎազգենԽաչիկյանին: Ի. Զաքարյանը հայտարարել է, թե իրենք տեսնում են նաև քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն երբ որևէ պետական պաշտոնյայի քրեական պատասխանատվության են ներկայացնում, պետք է նաև հստակ չափ ունենալ, որպեսզի հստակ լինի, թե մեղավորությունը որ մասով է։
«7օր»–ը կապ է հաստատել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ ՎազգենԽաչիկյանի հետ։ Նա նշել է, թե այսօր դեռևս ծանոթանում է թերթերի, կայքերի հրապարակումներին և իր հասցեին հնչած մեղադրանքներին, իսկ առաջիկա երկու–երեք օրվա ընթացքում կհանդիպի լրագրողների հետ ու հստակություն կմտցնի։ Իսկ այսօր նա հրաժարվել է Իշխան Զաքարյանի մեղադրանքներին որևէ մեկնաբանություն տալ։
Վազգեն Խաչիկյանը կպատասխանի՞ Իշխան Զաքարյանի մեղադրանքներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններում ստուգումներ են իրականացվել, և բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Ի. Զաքարյանը հայտնաբերված խախտումները մտահոգիչ է համարել ու դրանց մասին անձամբ է զեկուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում հրահանգով էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատել է Սոցապ ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին: Ի. Զաքարյանը հայտարարել է, թե իրենք տեսնում են նաև քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն երբ որևէ պետական պաշտոնյայի քրեական պատասխանատվության են ներկայացնում, պետք է նաև հստակ չափ ունենալ, որպեսզի հստակ լինի, թե մեղավորությունը որ մասով է։
«7օր»–ը կապ է հաստատել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ։ Նա նշել է, թե այսօր դեռևս ծանոթանում է թերթերի, կայքերի հրապարակումներին և իր հասցեին հնչած մեղադրանքներին, իսկ առաջիկա երկու–երեք օրվա ընթացքում կհանդիպի լրագրողների հետ ու հստակություն կմտցնի։ Իսկ այսօր նա հրաժարվել է Իշխան Զաքարյանի մեղադրանքներին որևէ մեկնաբանություն տալ։
7or.am