Մեդվեդևը Լիբիայի վերաբերյալ Պուտինի հայտարարություններն անթույլատրելի է համարել
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Լիբիայի իրավիճակի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի «խաչակրաց արշավանքներ» արտահայտությունն անվանել է անթույլատրելի։ Մեդվեդևը նշել է, թե նման համեմատությունները, ըստ էության, բերում են քաղաքակրթությունների բախման։ Պուտինը նաև լուրջ քննադատության էր ենթարկել Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բանաձևը։
Մեդվեդևն իր հերթին ընդգծել է, որ Մոսկվան այդ բանաձևը ճիշտ չի համարում։ Դրանով է նա բացատրել այն փաստը, որ Ռուսաստանը քվեարկության ժամանակ վետոյի իրավունք չի կիրառել։
Բացի դրանից, նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Լիբիայի դեմ գործողությանը չի մասնակցելու։ Նրա խոսքերով՝ Մոսկվան պատրաստ է Լիբիայի հետ բանակցություններում առաջարկել իր միջնորդությունը, սակայն այդ երկրում դեռևս չկա որևէ մեկը, ում հետ կարելի է պաշտոնապես բանակցել։
Լիբիայի իրադարձությունների մասին խոսելիս նախագահը հայտարարել է, թե դրանք տեղի են ունեցել սեփական ժողովրդի հանդեպ այդ երկրի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների հետևանքով։ Մնացածը դրա հետևանքն է։