Աշխարհ

02.05.2020 13:57


Բելգիայի արդարադատության նախարարն անհարմար վիճակում է հայտնվել բժշկական դիմակը ճիշտ կրել չկարողանալու պատճառով (տեսանյութ)

Բելգիայի արդարադատության նախարարն անհարմար վիճակում է հայտնվել բժշկական դիմակը ճիշտ կրել չկարողանալու պատճառով (տեսանյութ)

Բելգիայի արդարադատության նախարար Քոհեն Գինսը պաշտպանիչ դիմակների պատրաստման գործարան կատարած այցի ժամանակ որոշել է փորձել դրանցից մեկը, սակայն դիմակը կրելու առաջին փորձը ձախողվել է․ ուշագրավ տեսանյութը թվիթերյան իր օգտահաշվում է հրապարակել լրագրող Ջոյս Կարամը։

«Արդարադատւթյան նախարար Քոհեն Գինսը շատ անարդար է վերաբերվում այս դիմակին: Մազակա՞լ, աչքերի դիմա՞կ, փորձե՛ք գլուխ հանել»,- տեսանյութին կից գրել է լրագրողը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գինսը սկզբում դիմակը գլխին քաշում, այնուհետ իջեցնում աչքերին՝ փակելով դեմքի մեծ մասը։ Անհաջող երկու փորձից հետո նախարարը վերջապես կարողանում է դիմակը ճիշտ ուղղությամբ «նստեցնել» դեմքին։

Տեսանյութում երևում է, որ բարձրաստիճան պաշտոնյային շրջապատող աշխտակիցները չեն կարողանում թաքցնել իրենց ժպիտը, նախարարն ինքն էլ, իր հերթին, թվում է՝ այնքան էլ անհանգստացած չէ իր այդ սխալով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 032 դեպք, որից 7703-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 11 892 մարդ։

Հայտնի է, որ ընդհանուր կարանտինային ռեժիմը երկրում կգործի մինև մայիսի 4-ը, որից հետո սահմանափակումներն աստիճանաբար կթուլացվեն։

Աղբյուրը՝ tert.am


Այս խորագրի վերջին նյութերը