Աշխարհ

02.05.2020 19:53


Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին

Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայկական բարեգործական հիմնադրամը մասշտաբային միջոցառում է անցկացնում, որին մասնակցում են ավելի քան 60 մշակութային գործիչներ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և մի շարք այլ մարզիկներ միացել են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի շրջանակում անցկացվելիք բարեգործական աճուրդին: Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Համերգին կմասնակցեն ավելի քան 60 մշակութային գործիչներ Երևանից, Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից, Սիդնեյից, Երուսաղեմից, Տորոնտոյից:

Օրինակ` Մխիթարյանը նվիրաբերել է իր ստորագրությամբ մարզաշապիկը: Մեկնարկային գինը 800 դոլար է:

Նշենք՝ աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը