Աշխարհ

02.05.2020 13:26


Դարիգա Նազարբաևան ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից

Դարիգա Նազարբաևան ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Որոշման պատճառը դեռևս չի նշվում։

Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նազարբաևային արդյունավետ աշխատանքի համար։

«Շնորհակալությունն եմ հայտնում Դ․ Ն․ Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Տոկաևը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո։

Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Նազարբաևը երկրի ղեկավարի իր լիազորությունները թողել է 2019 թվականի մարտին։

Դարիգա Նազարբաևան 2016-ին եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր, պալատի խոսնակ է ընտրվել 2019 թվականի մարտին։

Այս խորագրի վերջին նյութերը