Լրահոս

22.03.2011 11:43


Պուտինը Լիբիայի գուծողություններն անվանել է անխիղճ խաչակրաց արշավանք

Պուտինը Լիբիայի գուծողություններն անվանել է անխիղճ խաչակրաց արշավանք

Ինչպես հաղորդում են «Ինտերֆաքս» և «ՌԻԱ նովոստի» գործակալությունները,  Ռուսաստանի  Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Արևմուտքի գործողությունները  Լիբիայում համեմատել է խաչակրաց արշավանքի հետ՝ հայտարարելով, թե դրսից ոչ ոք իրավունք չունի խառնվելու ներքաղաքական հակամարտություններին։

Վարչապետը քննադատել է Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի  Անվտանգության խորհրդի բանձևը՝ այն անվանելով «ոչ լիարժեք և վնասակար»

–Այն բոլորին թույլ է տալիս ինքնիշխան հանրապետության նկատմամբ ձեռնարկել ամեն ինչ, ցանկացած գործողություն։ [...] Սա ինձ հիշեցնում է խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչերը, երբ ինչ–որ մեկը ինչ–որ մեկին կոչ էր անում գնալ որոշակի տեղ՝ ինչ–որ բան ազատագրելու,–հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Բացի դա, նա  այլ երկրների հակամարտություններին խառնվելու ԱՄՆ–ի քաղաքականությունը  բնութագրել է որպես կայուն միտում, որտեղ չկա ո՛չ խիղճ, ո՛չ տրամաբանություն։

Այս կապակցությամբ վարչապետը հիշել  է, որ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք ընթանում էր Բելգրադի ռմբակոծությունը, իսկ Ջորջ Բուշ ավագի և Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ Իրաքի և Աֆղանստանի ռմաբակոծությունները։

Պուտինն ընդծել է, որ ՌԴ–ի կառավարությունը չի զբաղվում արտաքին քաղաքական հարցերով, սակայն Լիբիայում ընթացող դեպքերի կապակցությամբ ինքն անձնական կարծիք ունի։

Նրա խոսքերով՝ Լիբիայի վարչակարգը ոչ մի  չափորոշչով  չի համապատասխանում ժողովրդավարությանը, բայց «դա չի նշանակում, թե ինչ–որ մեկը իրավունք ունի խառնվելու ներքաղաքական հակամարտություններին և անգամ ռազմական միջամտությամբ պաշտպանելու կողմերից մեկին»։

Բացի դա, Լիբիայի դեպքերի առնչությամբ Պուտինն ընդգծել է, որ իշխանությունը պետք է մտածի Ռուսաստանի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման անհրաժեշտության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը